ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Իմ քայլը» խմբակցությունում խուճապային տրամադրություն է

«Իմ քայլը» խմբակցությունում խուճապային տրամադրություն է
28.01.2021 | 13:30

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին խուճապային տրամադրություններ են: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ խմբակցությունից ԱՄՆ դեսպան գնալը շատերի մոտ տագնապ է առաջացրել, քանի որ դա նշանակում է, որ խմբակցությունում առաջիկայում բառի ուղիղ իմաստով քաոս է լինելու:

Ըստ իմքայլականների՝ Մակունցն այս տարիներին կարողացել է բոլոր իրավիճակներն ավելի փափուկ հարթել, իսկ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ցանկացած հարցի պարզաբանում վերածում է «ռազբորկայի»։ Հիմա խմբակցության ներսում քննարկվում է, որ եթե այն ղեկավարի Սիմիդյանը, ամեն օր իրավիճակը լարվելու է թիմի ներսում, բախումներն անխուսափելի են դառնալու: Հիշեցնենք, որ երբ խմբակցությունը լքել էր Վարդան Աթաբեկյանը, Սիմիդյանն անձամբ էր գնացել նրա տուն գիշերը մի քանի մեքենաներով՝ ռազբորկայի, ու, ըստ իմքայլականների, նման հեռանկարներ առաջիկայում շատ են լինելու, եթե նրա լիազորություններն ընդլայնվեն:


Խմբակցության պատգամավորները հույս ունեն, որ գոնե Սիմիդյանը խմբակցության ղեկավար չի նշանակվի։ Կոնֆլիկտային է դիտարկվում նաեւ Արփի Դավոյանը, որն անձնական վրեժ լուծելու օրինակներ է ցույց տվել խմբակցությունում, հետեւաբար նրան եւս թիմում անընդունելի թեկնածու են համարում այս պահին»։

Դիտվել է՝ 4786

Մեկնաբանություններ